Choupette բրենդը հիմնադրվել է 2007 թվականին և արագորեն դարձել է մանկական պրեմիում նորաձևության ճանաչված անուն միջազգային շուկայում։ Բրենդի հիմքում եվրոպական էսթետիկան է, բարձրորակ բնական գործվածքները և դիզայներական մտածված լուծումները, որոնք ձևավորում են նուրբ, հավասարակշռված և ժամանակակից կերպարներ։

 
2012 թվականին Երևանում բացվեց Choupette-ի առաջին ֆլագմանային խանութը։ Նույն թվականին հիմնադրվեց Kids Group ընկերությունը, որի գործունեության առանցքում է միջազգային բարձրակարգ մանկական բրենդների ներկայացումն ու զարգացումը Հայաստանում։ Այդ օրվանից մեր նպատակն է հայ ընտանիքներին առաջարկել իրենց երեխաների համար լավագույնը՝ ապահովելով որակ, վստահություն և բարձրակարգ սպասարկում։
 
Այսօր Kids Group-ը հանդիսանում է Choupette բրենդի պաշտոնական և միակ էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում։
 
Տեսականի
 
Choupette-ը ներկայացնում է ամբողջական զգեստապահարան՝
նորածիններից (0+) մինչև 16 տարեկան երեխաների համար։
 
Տեսականին ներառում է՝
• ամենօրյա և էլեգանտ հագուստ
• նորածինների հավաքածուներ և նվերային սեթեր
• դպրոցական հավաքածու
• Ceremony՝ հանդիսավոր և հատուկ առիթների համար նախատեսված հավաքածու
• վերնահագուստ
• աքսեսուարներ
 
Տարվա ընթացքում յուրաքանչյուր սեզոնի համար թողարկվում են չորս դիզայներական հավաքածուներ, ինչպես նաև սահմանափակ քանակով կապսուլային գծեր, որոնք ընդգծում են բրենդի ստեղծարար և նորարարական մոտեցումը։
 
2025 թվականից Choupette-ի զարգացման նոր փուլում ներկայացվեց Sport գիծը։ Այն արտահայտում է բրենդի ժամանակակից ԴՆԹ-ն՝ համադրելով հարմարավետությունը, ֆունկցիոնալությունը և դիզայներական յուրահատուկ լուծումները։ Sport հավաքածուն արդեն հասցրել է դառնալ երեխաների և ծնողների նախընտրելի ընտրություններից մեկը՝ իր բացառիկ մոդելներով։
 
Մենք վստահ ենք, որ մանկության յուրաքանչյուր փուլ պետք է ուղեկցվի որակով, գեղեցկությամբ և խնամքով։
 
Բարի գալուստ Choupette — վայր, որտեղ յուրաքանչյուր փոքրիկի կյանքի սկիզբը ձևավորվում է լավագույնով։